Ցավ
Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը. nairimed.com
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ
Միգրենի նոպաների առաջացման տարածված սադրիչ գործոններն են.
- դաշտանային ցիկլի ժամանակ հորմոնների մակարդակի փոփոխությունը,
- սթրեսը,
- քնի ռեժիմի խանգարումը. և՛ քնի պակասը, և՛ավելցուկը,
- եղանակի փոփոխությունը,
- ալկոհոլի կիրառումը,
- պայծառ լույսը կամ լուսային բռնկումները,
- տարբեր մթերքները՝ կարմիր գինի, գարեջուր, մուգ շոկոլադ, պանրի պինդ տեսակներ, ցիտրուսներ, ընկուզեղեն, կոնսերվանտներ պարունակող մթերքներ, արագ սնունդ,
- քաղցը։
Ինչու՞ է այդպես։ Միգրենի զարգացման հիմքում գլխուղեղի նյարդային բջիջների (նեյրոնների) ժառանգականորեն պայմանավորված բարձր գրգռականությունն է։ Միգրենով հիվանդների գլխուղեղի որոշակի գոտիներ շատ զգայուն են տարբեր արտաքին և ներքին ազդակների նկատմամբ։ Տրիգերի ազդեցությանն ի պատասխան, նրանցում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բերում են միգրենի նոպայի առաջացման։
Շատերը մտածում են, որ տրիգերների իմացությունը կօգնի խուսափել միգրենի նոպաներից։ Դա այդպես է, սակայն կան նրբություններ, որոնց մասին ներկայացնում ենք ստորև։
1. Կան տրիգերներ, որոնք ամենահաճախն են հանդիպում, սակայն միգրեն ունեցող մարդկանց համար ունիվերսալ տրիգեր գոյություն չունի։
Օրինակ, շատերի մոտ նոպաներ առաջանում են սուրճի կամ թեյի մեջ պարունակվող կոֆեինի ազդեցությամբ։ Այդ մասին լսելով Ձեր ծանոթներից` Դուք կարող եք հրաժարվել կոֆեինից։ Սակայն անձամբ Ձեզ համար կոֆեինը կարող է անվնաս լինել։ Կամ հնարավոր է նոպայի առաջացմանը նպաստի կոֆեինի չարաշահումը և ընդհակառակը՝ վերջինից կտրուկ հրաժարվելը։ Ի դեպ, որոշ մարդկանց կոֆեինը նույնիսկ փրկում է միգրենից։ Այդ պատճառով այն ներառված է որոշ համակցված ցավազրկողների բաղադրության մեջ։
2. Նույնիսկ տիպիկ տրիգերը միշտ չէ, որ բերում նոպայի առաջացման։
Օրինակ, Դուք գիտեք, որ կարմիր գինին Ձեզ մոտ միգրենի նոպա է առաջացնում։ Սակայն մեկ այլ անգամ կարմիր գինի փորձելիս կարող եք ընդամենը թեթև գլխացավ ունենալ։ Ինչու՞ է այդպես տեղի ունենում։ Դա պայմանավորված է նրանով, որ գլխացավի առաջացման վրա, բացի հիմնական տրիգերից՝ կարմիր գինուց, կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ.
- միգրենի նոպան կարող է առաջանալ հիմնական տրիգերի և այլ տրիգերի համակցության դեպքում. կարմիր գինի + շոկոլադային դեսերտ կամ կարմիր գինի + այդ օրը անբավարար քուն։
- դաշտանային ցիկլի փուլը․ կարմիր գինին «աշխատում է» միգրենի վրա միայն դաշտանի ժամանակ։
3. Հակամիգրենային սննդակարգեր չկան։
Կան «հակամիգրենային» սննդակարգերի կողմնակիցներ և հակառակորդներ։ Սակայն չկան գիտական տվյալներ, որոնք հաստատում կամ հերքում են դրանց արդյունավետությունը։ Կարևոր է հիշել, որ տրիգերներն անհատական են և դրանք կարելի պարզել միայն գործնականում։ Պոտենցիալ միգրեն առաջացնող բոլոր մթերքներից հրաժարվելն անիմաստ է:
Յուրաքանյուրն իր մոտ միգրենի պատճառ հանդիսացող տրիգերները կարող է որոշել գլխացավի մասին օրագիր պահելու օգնությամբ։
28.03.2022 Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
20.02.2024
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
05.09.2022
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
03.08.2022
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
18.03.2022
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
07.01.2022
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
15.12.2021
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
06.12.2021
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
01.07.2021
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
10.06.2021
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
26.05.2021
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
15.03.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfTQyBs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ